
Բալոտելիի տեղափոխությունը չպետք է խնդիր դառնա Ինտերի երկրպագուների համար. Մոուրինյո

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշել է, որ Մարիո Բալոտելիի տեղափոխությունը «Միլան» «Ինտերի» երկրպագուների համար չպետք է խնդիր դառնա:
«Երբ նա խաղում էր «Ինտերում», արդեն փորձել էր «Միլանի» շապիկը: Այնպես որ հիմա նա երջանիկ կլինի: Բալոտելիի ներկայությունը մրցակցի ճամբարում չպետք է անհանգստացնի «ներաձուրոներին»:
Երբ դուք տեսնեիք Խավիեր Զանետիին «Միլանի» մարզահագուստով, ապա այդ դեպքում արդեն ողբերգություն կլիներ»,-նշել է պորտուգալացի մասնագետը, ով նախկինում մարզել է «Ինտերը»:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը