Փոքրիկ տղան արժանանում է Օբամայի ուշադրությանը (տեսանյութ)

Զավեշտալի դեպքերն ԱՄՆ նախագահական նստավայրում` Սպիտակ տանը, եզակի երևույթ չեն: Այս անգամ ուշադրության կենտրոնում է հայտնվել մանկահասակ մի տղա, ով իր հոր` ամերիկյան սպա Քլինթոն Ռոմեշայի հետ, հրավիրվել էր Սպիտակ տուն` նախագահ Օբամայի կողմից Պատվո շքանշան ստանալու համար: Եվ երբ զբաղեցրել էին իրենց նստատեղերը և սպասում էին Օբամայի ելույթին, փոքրիկ Քոլինը հանկարծ բարձացավ բեմ և իր վրա է գրավեց բոլորի ուշադրությունը` բավական զվարճացնելով ներկաներին:

Իսկ Բարաք Օբաման ավելի ուշ իր ելույթում նույնիսկ անդրադարձավ Քոլինի «հերոսությանը» և դիմելով նրա հորը` Քլինթոնին, ասաց. «Շատ ուրախ էի տեսնելու Ձեզ և Ձեր երեք երեխաներին` Դեզիին, Գուենին և Քոլինին»:

«Քոլինն իհարկե այնքան համեստ չէ, որքան Քլինթոնը: Նա եղավ օվալաձև դահլիճում և բավական հաջող մրցավազք այնտեղ կազմակերպեց և նաև հաշվեց բոլոր խնձորները, մինչև որ գտավ իր ուզածը»,-ժպտալով ասաց նախագահը:

Տեսանյութեր

Լրահոս