Բաժիններ՝

«Այս գիշեր հանգիստ է եղել». ՊՆ մամուլի քարտուղար

Օրեր առաջ ՀՀ Տավուշի մարզի Այգեպար, Մովսես, Չինարի գյուղերի հատվածում ադրբեջանական կողմից կրակոցներ են հնչել, սակայն փաստի առթիվ ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ իրավիճակը ՀՀ զինված ուժերի կողմից լիովին վերահսկվում է:

«Pastinfo.am» -ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ այս տարվա ընթացքում սա Ադրբեջանի կողմից նման ակտիվություն դրսևորելու առաջին դեպքն էր, «սա ամենևին չի նշանակում, որ կրակոցներ չեն լինում, լինում են, բայց ոչ այդքան ակտիվ»:

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ այս գիշեր հանգիստ է եղել, չնայած նրան, որ կրակոցները շարունակվել են, «դրանք միշտ լինում է և սովորական է»:

Ինչ վերաբերում է նրան, թե Պաշտպանության նախարարությունը ինչ միջոցներ է ձեռնարկել միջազգային կառույցների ուշադրությունը Ադրբեջանի կողմից հրադադարը խախտելու դեպքերի նկատմամբ հրավիրելու համար՝ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ բոլոր դեպքերի հետ կապված ԵԱՀԿ-ին ուղարկվում է տեղեկություն, թե օրվա ընթացքում քանի անգամ են կրակել, որ հատվածից, և ինչպես, սակայն ամեն անգամ ՊՆ բողոքի նոտա չի ուղարկում, իսկ թե ինչ եզրակացություն կանեն, դա արդեն իրենք գիտեն:

2012թ. Ադրբեջանի կողմից նման ակտիվություն դրսևորելու 3 դեպք է գրանցվել, որի հետևանքով երկու տրակտորիստ ոտքի շրջանում վնասվածք են ստացել, և երեք զինծառայող զոհվել են ադրբեջանցիների կողմից կազմակերպված դիվերսիայի հետևանքով:

Փաստինֆո

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս