Բաժիններ՝

Քննադատեցի Էվրային, սակայն կրկնապատկերը դիտելուց հետո մտածեցի՝ այս ի՞նչ եմ ասում. Ֆերգյուսոն

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը մեկնաբանել է «Ռեալի» հետ արտագնա հանդիպման արդյունքը (1։1), ինչպես նաև առանձնացրել մադրիդցիների հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուի խփած գոլը։

«Ռոնալդուն ֆանտաստիկ գնդակ խփեց։ Այնտեղ անհնար էր ինչ-որ բան անել։ Երբ եկանք հանդերձարան քննադատեցի Էվրային, ով բաց թողեց Կրիշտիանոյին։ Սակայն երբ դիտեցի կրկնապատկերը մտածեցի. «Այս ի՞նչ եմ ասում»։

Ռոնալդուի համար բարդ էր խաղալ իր նախկին թիմի հետ։ Նա հոյակապ հիշողություններ ունի Մանչեսթերում անցկացրած 6 տարիներից»,- Ֆերգյուսոնի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728