
Վախեցա, քանի որ անծանոթի մոտ կարող էր դանակ լինել. Ռիբերի

«Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին թիմի հանդերձարանում գրեթե կռվի է բռնվել անծանոթ երիտասարդի հետ: Ֆուտբոլիստը մեկնաբանել է այս միջադեպը։
«Ես հարցրեցի նրան, թե ինչ է ուզում, նա պատասպանեց, որ ուզում է ինձ հետ խոսել։ Ճիշտ է՝ վտանգ չզգացի նրա կողմից, բայց միքիչ վախեցա։ Դու գալիս ես և անծանոթ մարդու ես հանդիպում։ Վախեցա, քանի որ նրա մոտ կարող էր դանակ լինել»,- Ռիբերիի խոսքերն է մեջբերում Football France-ը։
Հիշեցնենք, որ պահակները թյուրիմացաբար ֆուտբոլիստի մոտ են թողել երիտասարդին, ով ներկայացել է իբրև Ռիբերիի ընկեր:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը