Բաժիններ՝

Երբ Ռոնալդուն ստանում է գնդակը, սկսում եք ավելի եռանդով աղոթել. Ֆերգյուսոն

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը մեկնաբանել է «Ռեալի» հետ արտագնա հանդիպման արդյունքը (1։1)։

«Հանդիպումը շատ հետաքրքիր ստացվեց։ Երկու թիմերը ստեղծեցին բազմաթիվ գոլային պահեր։ Ինձ միայն տխրեցրեց այն, որ շատ խորն էինք պաշտպանվում։ Մրցակիցը մեր տուգանայինում իրեն թույլ էր տալիս անել այն, ինչ կամենում էր։ Դա ինձ դուր չէր գալիս։

Ռոնալդուն անհավանական գոլ խփեց։ Նա հիանալի գլխով հարված կատարեց։ Սակայն, եթե մի կողմ դնենք այդ պահը, կարծում եմ՝ կարողացանք բարդացնել նրա կյանքը։ Երբ նա գնդակ է ստանում, միշտ էլ վտանգավոր է, ուստի սկսում եք  ավելի եռանդով աղոթել։ Ուրախ եմ կրկին տեսնել նրա ցուցադրած ֆուտբոլը։

Դիմակայության ելքը դեռևս լուծված չէ։ Պատասխան խաղում մադրիդցիները շեշտը դնելու են հակագրոհների վրա»,- շոտլանդացի մասնագետի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս