
Հայրիկյանի մահափորձի գործով ձերբակալվածի զոքանչ. «Վարդան Սեդրակյան, դու ես պատվիրատուն». մամուլ

«Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձը կատարելու կասկածանքով ձերբակալված Սամվել Հարությունյանի և Խաչատուր Պողոսյանի գործը գնալով նոր երանգներ է ստանում»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը և շարունակում.
«Խաչատուր Պողոսյանի զոքանչը «Ժողովուրդի» հետ զրույցում վստահեցրեց, թե մահափորձի պատվիրատուն ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանն է, որն իրենց հարևանն է։ «Հիմա Վարդան Սեդրակյանը փրփուրներից է կախվում և Խաչիկին է վարկաբեկում, ասում է, թե Խաչիկը սա է, նա է Այո՛, Խաչիկը ամեն ինչ է, բայց ոչ մարդասպան։ Դա քո ձեռագիրն է, Վարդան Սեդրակյան, դու ես պատվիրատուն»,- ասաց ձերբակալվածի զոքանչը։
Վարդան Սեդրակյանը, սակայն, չցանկացավ մեկնաբանել այդ խոսքերը։ «Ես ինչ-որ մեկի հարազատների ասածը չեմ մեկնաբանում, դրա համար կա համապատասխան ծառայություն»»: