Ոչ-ոքիներ՝ Դոնեցկում և Մադրիդում. Շախտյոր – Բորուսիա՝ 2։2, Ռեալ – Մանչեսթեր Յունայթեդ՝ 1։1 (տեսանյութ)
Այսօր Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում կայացավ ևս երկու հանդիպում։
Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Երկուստեք բազմաթիվ գրոհներից արդյունավետ էին երկուսը։ Դենի Ուելբեքի գոլին մադրիդցիներից պատասխանեց Կրիշտիանո Ռոնալդուն՝ 1։1։
Դոնեցկում տեղի «Շախտյորը» նույնպես ոչ-ոքի խաղաց։ Դորտմունդի «Բորուսիան» խաղավարտից 3 րոպե առաջ կարողացավ ապահովել դրական արդյունք՝ 2։2, և պատասխան խաղից առաջ հաջորդ փուլ դուրս գալու լուրջ հնարավորություն պահպանել։
| Փետրվարի 13, 2013 | ||
| 2 | 1։0՝ Սրնա (31ր.), 1։1՝ Լևանդովսկի (41ր.), 2։1՝ Կոստա (68ր.), 2։2՝ Հումելս (87ր.) | |
| 2 | ||
| Մեկնարկային կազմերին կարող եք ծանոթանալ այստեղ | ||
| Փետրվարի 13, 2013 | ||
| 1 | 0։1՝ Ուելբեք (20ր.), 1։1՝ Ռոնալդու (30ր.) | |
| 1 | ||
| Մեկնարկային կազմերին կարող եք ծանոթանալ այստեղ | ||
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը

