Թուրքիայի դրոշը կծածանվի Անտարկտիդայում

Голос России-ի փոխանցմամբ` 2012 թվականին թուրք ճանապարհորդ Օսման Աթասոյն իր նավով Թուրքիայից հասել է Անտարկտիդա, ուր անցկացրել է 10 օր: Թուրքիա վերադառնալուց հետո նա առաջարկել է Անտարկտիդայում բացել թուրքական գիտակայան: Ներկայումս Թուրքիայի տրանսպորտի, ծովագնացության ու կապի նախարար Բինալի Յըլդըրըմը ղեկավարում է տվյալ գործընթացը, որի արդյունքում երկիրը կունենա իր կայանը:

TAKBAM-ի (Հարավային բևեռի գիտական հետազոտությունների կենտրոն) կոորդինատոր Աբդուռահման Քյուլյունքն ընդգծել է, որ դեռ օսմանյան աղբյուրներում առկա է Անտարկտիդայի նկարագրություն, և սպիտակ մայրցամաքի հանդեպ թուրքերի ձգտումը լիովին հասկանալի է. «Անտարկտիդան ոչ մեկինն էլ չէ և միևնույն ժամանակ պատկանում է բոլորին: Ներկայումս այնտեղ գործում է աշխարհի տարբեր երկրների 31 գիտակայան:

Մենք մեր կենտրոնը հիմնադրել ենք նրա համար, որ այդ երկրների թվում լինի նաև Թուրքիան: Անտարկտիդայի նկարագրությունն առկա է Փիրի Ռեիսի քարտեզում (Փիրի Ռեիսն օսմանյան ծովակալ և քարտեզագիր է, ով 1513 թվականի քարտեզում ենթադրաբար գծել է Անտարկտիդան, որը, սակայն, պաշտոնապես հայտնաբերվել է 1820 թվականին): Փիրի Ռեիսը ծառայել է կայսրությունում և հաղթահարել է երեք մայրցամաք և բազմաթիվ ծովեր (ծնվել է 1465 և 1470 թվականների միջև ընկած ժամանակահատվածում և մահացել է 1553 թվականին – 168.am):

2013 թվականը շատ նշանակալից տարի է մեզ համար (Փիրի Ռեիսի քարտեզի 500-ամյակ): ԱՄՆ-ի գիտակայանում աշխատում է 1300 մարդ, ամեն օր իրականացվում են ավիաչվերթներ: Անտարկտիդայի մասին մեր գիտելիքները սահմանափակվում են միայն փոկերով: Չէ՞ որ Անտարկտիդան օժտված է վիթխարի պաշարներով: Պետք է հետազոտություն անցկացնել այդ ոլորտում: Մենք նույնպես պետք է գտնվենք այնտեղ:

Ներկայումս զարգանում է թուրքական նավաշինական ոլորտը: Կարճաժամկետ հեռանկարում կարող է սկսվել այնպիսի նավերի արտադրությունը, որոնք ունակ կլինեն հետազոտողներին հասցնել Անտարկտիդա: Այդօրինակ գործողությունները հանդիսանում են հիմնական` ազգային ռազմավարական պլանների իրագործման համար: Իհարկե, դա հեշտ չէ: Սակայն կարծում եմ, որ Թուրքիայի Հանրապետության հիմնադրման հարյուրամյակի (2023) մոտենալու հետ մեկտեղ կձեռնարկվեն այդպիսի քայլեր»:

Հիշեցնենք, որ է Նավը փետրվարի 17-ին ջուրն է իջեցվելու թուրքական արտադրության առաջին գիտահետազոտանավը, որը ստացել է TÜBİTAK Marmara անունը: օվկիանոսագրական հետազոտությունների համար ստեղծված այդ նավի արժեքը կազմում է մոտ 7.8 միլիոն դոլար, երկարությունը` 45 մետր, իսկ լայնությունը՝ 9 մետր:

Նավն օգտագործվելու է ծովային հատակի ռելիեֆի քարտեզի կազման, ծովային հոսանքների ու ջրային էակների հետազոտման համար: Այդ նպատակով նավի վրա գործում են անհրաժեշտ սարքեր, որոնք կարող են իջեցվել մինչև 3000 մետր խորության վրա: Նավը կարող է իրականացնել նաև նավթի որոնման աշխատանքներ և իրականացնել սեյսմիկ հետազոտություն:

imagesimages (3)

Տեսանյութեր

Լրահոս