Բաժիններ՝

Հենրիխ Մխիթարյանը կներկայացնի Շախտյորի 2013 թվականի առաջին ամսագիրը

Կիրակի օրը՝ փետրվարի 10-ին, Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը կներկայացնի «Շախտյորի»՝ տարվա առաջին ամսագիրը։ Նշենք, որ գլխանկարում հայտնվել է հենց հայազգի կիսապաշտպանը։

Հանդիպման վայրը ակումբի խանութն է, որը գտնվում է «Դոնեցկ Սիթի» առևտրի կենտրոնի երկրորդ հարգում։ Հենց այստեղ է ծրագրավորված  երկրպագուների հետ ֆոտոսեսիան։

Ավանդույթի համաձայն՝ առաջին 50 երկրպագունները ամսագիրը նվեր կստանան հենց Հենրիխի ձեռքից։ Այս մասին հաղորդում է «Շախտյորի» պաշտոնական կայքը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս