Բաժիններ՝

Դիմեմ-չդիմեմ. մամուլ

«Չի բացառվում, որ Պարույր Հայրիկյանը, այնուամենայնիվ, դիմի Սահմանադրական դատարան, ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու համար։ Այս մասին երեկ մեր թղթակցին հայտնել է թեկնածուի քարոզարշավի պատասխանատու Մանյա Այվազյանը»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը և շարունակում.

«Երեկ Հայրիկյանի ինքնազգացողությունը վատացել է։ Նրան բժիշկները թույլատրած են եղել մի քանի ժամով դուրս գալ հիվանդանոցից, մոր քառասունքին մասնակցելու համար։ Թեկնածուի վիճակը քառասունքի ժամանակ կտրուկ վատացել է, և նրան տեղափոխել են հիվանդանոց։

ՍԴ դիմելու հավանականության վերաբերյալ հարցին ի պատասխան, Այվազյանը նշել է, որ այս պահին շտաբը որոշում չի կայացրել։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից հրաժարվեցին տվյալներ տրամադրել ԱԻՄ առաջնորդի առողջության վիճակի վերաբերյալ, սակայն շտաբից հայտնեցին, որ թեկնածուի աջ ձեռքի նյարդը վնասված է, և ուժեղ ցավեր ունի»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։