Բաժիններ՝

Թինա Կանդելակին նիհարել է 12 կիլոգրամով

Հեռուսատահաղորդավարուհի Թինա Կանդելակին ամենայն լրջությամբ սկսել է հետևել իր մարմնի կառուցվածքին: Ինչպես գրում է delfi.ua կայքը, սպորտի շնորհիվ Թինան նիհարել է շուրջ 12 կիլոգրամով:

Հեռուստահաղորդավարուհին բազմիցս հայտարարել է, որ գիրանալու հակում ունի: Այդ իսկ պատճառով Թինա Կանդելակին մշտապես հետևում է իր կազմվածքին, բավական երկար ժամանակ անցկացնում մարզասրահներում:

Օրերս Կանդելակին twitter-ի իր միկրոբլոգում տեղադրել է մարզասրահում արված իր լուսնկարն ու այն մեկնաբանել հետևյալ կերպ. «Սերը սպորտի նկատմամբ շատ է օգնում բիզնեսին: Ամրացնում է կամքը: «Անհրաժեշտ է» բառը դառնում է առանցքային: Ընկերոջս հետ գրազ էինք եկել, որ կնիհարեմ ու կկշռեմ 56 կիլոգրամ: Նիհարել եմ»: Հեռուստահաղորդավարուհին նաև ավելացրել է, որ նիհարել է շուրջ 12 կիլոգրամով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728