
Բրազիլիայի ողբերգությունը ստիպեց ՖԻՖԱ-ին չեղյալ հայտարարել տոնական միջոցառումները

Աշխարհի առաջնությանը մնացել է 500 օր, սակայն Բրազիլիայում կատարված ողբերգության պատճառով ՖԻՖԱ-ն որոշել է չանցկացնել նախատեսված տոնական միջոցառումները։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։
Կիրակի օրը Սանտա Մարիայի քաղաքի գիշերային ակումբներից մեկում հրդեհ էր բռնկվել, որը խլել է ավելի քան 230 մարդու կյանք։
Նշենք, որ մունդիալի մեկնարկին մնացած 500-րդ օրը պետք է նշվեր այսօր։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը