«Aston Martin»-ը ներկայացրել «Rapide S»-ի վերափոխված տարբերակը (լուսանկարներ)

Սպորտային ավտոմեքենաներ արտադրող հայտնի «Aston Martin» ընկերությունը ներկայացրել է «Rapide S» կուպեի նորացված տարբերակը, որը, չնայած բազմաթիվ որակական փոփոխություններին, վաճառվելու է նախկին գնով` մոտ 200 հազար դոլարով: «Rapide S-ի» նոր տարբերակը նախորդից առանձնանալու է նոր սպոյլերով և աերոդինամիկ համակարգով: Բացի այդ, ավտոմեքենան համալրված է վերափոխված կայունացնող և ադապտիվ համակարգերով, որոնք ունեն 3 ռեժիմներ` Normal, Sport և Track:

Որոշակի փոփոխություններ է կրել նաև «Rapide S»-ի սրահը: Հետին նստարանները նոր տարբերակում ծալվող են, ինչի շնորհիվ բեռնախցիկն անհրաժեշտության դեպքում  կարող է մեծանալ մինչև երեք անգամ: Այդուհանդերձ, «Rapide S»-ի հիմնական նորարարությունը վերաբերում է շարժիչին:

«Aston Martin Rapide S» սուպերքարը համալրվել է 12 մխոցանի V-աձև շարժիչով, որի հզորությունը կազմում է 558 ձիաուժ` 81 ձիաուժով ավելի նախորդ տարբերակի շարժիչից: Ավտոմեքենան 100 կմ/ժ արագության հասնում է 4.7 վայրկյանում, առավելագույն արագությունը 305 կմ/ժ է: Նոր մոդիֆիկացիայի  «Aston Martin Rapide S»-ը վաճառքի կհանվի արդեն այս տարվա փետրվարին:

14536

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս