
Դոլարը շարունակում է թուլանալ. առքի գինը կրկին հասավ 404 դրամի

«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ այսօր՝ հունվարի 16-ին, կազմել է 406 դրամ։ Դոլարի գինը երեկվա համեմատ նվազել է 0.11%-ով կամ 0.45 դրամով։ Նշենք, որ երեկվա նստաշրջանի ընթացքում ամերիկյան արժույթն էժանացել էր 2.55 դրամով կամ 0.62%-ով։ Ընդհանուր առմամբ, բորսայում այսօր վաճառվել է 3.5 միլիոն դոլար։ Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարն այս պահին գնվում է միջինը 404-405 դրամով, վաճառվում՝ 407-408 դրամով։