Louis Vuitton-ի նոր հավաքածուն 60-ականների ոճով (լուսանկարներ)
Louis Vuitton-ը մեծ նորաձևություն է վերադարձնում 60-ականների ոճը: Louis Vuitton–ի pre-fall 2013 կանացի հագուստի հավաքածուի ստեղծմանը մասնակցել է նաև ֆրանսիացի դիզայներ Ժյուլի դե Լիբրան: Մարկ Ջեյկոբսոնի հետ միասին նա ստեղծել է մի ֆրանսուհու ռոմանտիկ կերպար, որը կարծես մեր օրերն է հասել անցած դարի 60-ականներից: Հավաքածուում կարելի է տեսնել այն ժամանակ մեծ տարածում գտած սիլուետներ, քառակուսի նախշերով պիջակներ, ատլասից զգեստներ և այլն: Դիզայներները հատուկ ուշադրություն են դարձրել աքսեսուարներին` բնական կաշվից պայուսակներ, փոքրիկ շրջանակներով զուգագուլպաներ, կոշիկներ: Այդ ժամանակների մասին են հիշեցնում նաև ակնոցների շրջանակները և տարբեր աքսեսուարների երկրաչափական ձևերը: