
Marks & Spencer-ի բաժնետերը վերջնագիր է ներկայացրել ընկերության ղեկավարին

Marks & Spencer մանրածախ առևտրային ցանցի սեփականատեր Մարկ Բոլլանդը 6-9 ամիս ժամանակ ունի ընկերության աշխատանքը բարելավելու համար, եթե չի ցանկանում կորցնել պաշտոնը։ Ինչպես նշում է The Guardian-ը, այդ մասին հայտարարել է Standard Life Investment-ի ներկայացուցիչ Դևի Քամմինգը։
Standard Life Investment ընկերությունը M&S-ի՝ բաժնետոմսերի ծավալով 9-րդ բաժնետերն է (1.6 %)։ Ըստ Բոլլանդի, Քամմիննգը ամենայն հավանականությամբ ստիպված կլինի աշխատել մեծ ճնշման տակ։ Ինքը՝ Բոլլանդը, մինչ այդ հայտարարել էր, որ վստահ է M&S-ի ռազմավարության հարցում։
Հունվարի 9-ին Marks & Spencer-ի կայքում տեղադրվել է Սուրբ ծննդյան տոնական օրերի վաճառքի ծավալների վերաբերյալ հաշվետվությունը։ Ներկայացված ցուցանիշները հիասթափեցրել են ներդրողներին. Հագուստի վաճաքի ծավալները նվազել են 3.8%-ով։ Հաշվետվության հրապարակման հաջորդ օրը ընկերության բաժնետոմսերի գինը ֆոնդային բորսայում ընկել է 5%-ով։