2012 թվականին Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի թիվ 10 իրադարձությունները
UMMA լրատվական գործակալությունը կազմել է 2012 թվականին Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի թիվ 10 իրադարձությունները: 2012 թվականը շատ բաներում դարձավ 2011 թվականի «Արաբական աշխարհի» շարունակությունը:
1. Պաղեստինի ճանաչումը որպես ՄԱԿ դիտորդ պետություն
Նոյեմբերի 30-ին ՄԱԿ ԳԱ-ն, չնայած ԱՄՆ-ի ու Իսրայելի գործադրած ճնշմանը, Պաղեստինին հատկացրեց այդ համաշխարհային կազմակերպության դիտորդ պետության կարգավիճակ: ՄԱԿ ԳԱ-ն հաստատեց պաղեստինյան ժողովրդի անկախության իրավունքն այն տարածքներում, որն օկուպացվել է 1967 թվականին: Տվյալ որոշման օգտին քվեարկել է ՄԱԿ-ի 193 անդամ երկրներից 138-ը: Տվյալ բանաձևի դեմ քվեարկեցին ԱՄՆ-ը, Իսրայելը, Չեխիան, Կանադան, Պանաման, Միկրոնեզիան, Նաուրուն, Պալաուն, Մարշալյան կղզիները:
2. Մուհամմեդ Մուրսիի նախագահ ընտրվելը և Եգիպտոսում հանրաքվեի անցկացումը
2012 թվականի հունիսի 24-ին Մուհամմեդ Մուրսին հռչակվեց Եգիպտոսի նախագահ` երկրորդ փուլում շրջանցելով նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիկին: Մուրսիին աջակցեց ընտրողների 51.7 տոկոսը: Դա հեշտ հաղթանակ չէր, եգիպտական ու արաբական ԶԼՄ-ները ներկայիս նախագահին անվանում էին «դժգույն թեկնածու» և մինչև վերջին պահը հայտնի չէր, թե ով կդառնա երկրի հաջորդ նախագահը: Մուրսին իրեն ցույց տվեց որպես ուժեղ նախագահ` կայունացնելով իրավիճակը երկրում` վարելով անկախ քաղաքականություն:
Տարեվերջին Մուրսին որոշեց ընդունել սահմանադրական ուղղումներ և փաստացիորեն ստանալ անսահմանափակ իշխանություն: Նրա որոշումն առաջացրեց զանգվածային անկարգություններ, բողոքի ակցիաներ: Արդյունքում, սահմանադրության նախագիծն ընդունվեց հանրաքվեի միջոցով: Ընդդիմությունը ոչ լեգիտիմ է որակում այդ հանրաքվեն, քանի որ դրան մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 30 տոկոսից էլ պակասը:
3. Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցները
Իրանին, նրա ռազմական հզորության ու միջուկային ծրագրի աճը զսպելու համար Թեհրանի դեմ սահմանեցին տնտեսական կոշտ պատժամիջոցներ: Արդյունքում, փորձագետների հաշվարկներով, Իրանն ամեն օր կորցնում է մոտ 100 միլիոն դոլար: Նմանապես տարվա ընթացքում զգալիորեն արժեզրկվեց երկրի տեղական արժույթը և բարձրացան սպառողական գները:
Սակայն Իրանը հետ չկանգնեց իր բռնած ուղուց, մանավանդ որ ոչ բոլոր երկրներն աջակցեցին պատժամիջոցներին: Չինաստանը, Թուրքիան, Պակիստանը և մի շարք այլ երկրներ շարունակեցին Թեհրանի հետ տնտեսական համագործակցությունը` չնայած ԱՄՆ զգուշացումներին: Դրա հետ մեկտեղ պետք է ճանաչել, որ Իրանը գտել է խորամանկ ուղիներ և սխեմաներ` պատժամիջոցները շրջանցելու համար:
4. Նոյեմբերին կոշտ բախում տեղի ունեցավ իսրայելական զորքերի ու ՀԱՄԱՍ-ի միջև:
Իսրայելցիներն այդ ռազմական գործողությունն անվանեցին «Ամպային սյուն», որը մեկնարկեց նոյեմերի 14-ին` ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի առաջնորդ Ահմեդ ալ-Ջաբարիի վերացմամբ: Գործողության նպատակը Գազայի հատվածի ռազմական ենթակառույցների ոչնչացումն էր և Իսրայելի տարածքի հրթիռակոծության դադարեցումը: Դրա հետևանքով ոչնչացվել են տներ, դպրոցներ, մզկիթներ:
Դիմակայությունում կարևոր դեր խաղացին Իրանը, ով զենք հատկացրեց ՀԱՄԱՍ-ին և արաբական երկրները, որոնք դիվանագիտական եղանակով կարողացան հասնել զինադադարի: Կարելի է որոշակի վերապահումներով ասել, որ ՀԱՄԱՍ-ը հաղթող դուրս եկավ այս պատերազմից, ինչը հատկապես վերաբերում է դրա տեղեկատվական մասին:
5. Սիրիական ընդդիմության միավորումը և նրա ճանաչումը միջազգային հանրության կողմից
Դեռ ոչ վաղ անցյալում սիրիական ընդդիմությունն իրենից ներկայացում էր մասնատված խմբակցություններ, որոնք կարող էին ապակայունացնել իրավիճակը, սակայն ոչ մի կերպ չշահել Բաշար Ասադի բանակի դեմ պատերազմը: Արդյունքում, ընդդիմությունը միավորվեց Ազգային դաշինքում, որը ճանաչեցին ԱՊԼ-ը, ԱՄՆ-ը, ԵՄ-ը և մի շարք երկրներ: Ապստամբների մոտ ստեղծվեց միացյալ հրամանատարություն, հետախուզություն, ծանր սպառազինություն, ինչը զգալիորեն փոխեց պատերազմի ընթացքը:
6. Քաղաքական անկարգությունները Հորդանանում
«Արաբական գարունը» հասավ նաև մինչև Հորդանան: Դեռ տարեսկզբին ողջ երկրով տարածվեցին զանգվածային բողոքի ակցիաներ, որոնք թագավոր Աբդալլահ 2-րդին ստիպեցին արձակել կառավարությունը: Երկրում գրանցված ցնցումները զգալիորեն նվազեցրին զբոսաշրջությունից ստացվող եկամուտները, որոնք համարվում են երկրի պետական գանձարանի լցման հիմնական գործոններից մեկը: Զանգվածային բողոքի երկրորդ ալիքը տեղի ունեցավ արդեն տարեվերջին, մարդիկ բողոքում էին վառելիքի գնաճի դեմ: Աբդալլահ 2-րդին և միաժամանակ իրենց փրկելուն միջամտեցին Պարսից ծոցի միապետությունները, որոնք իրար հետևից զգալի ֆինանսական օգնություն ցուցաբերեցին Հորդանանին:
7. Իրանի ու Պարսից ծոցի միապետությունների կոշտ դիմակայությունը
2012 թվականին չափազանց սրվեցին Իրանի ու Պարսից ծոցի երկրների միջև հարաբերությունները: Իրանը, մասնավորապես, մեղադրվեց Բահրեյնում ու Սաուդյան Արաբիայում շիա մուսուլմանների կազմակերպած հակակառավարական հուզումներին աջակցելու, ինչպես նաև այդ երկրների տարածքներում գործակալական ցանց ձևավորելու մեջ:
Սաուդյան Արաբիան անգամ բողոք ներկայացրեց ՄԱԿ` Թեհրանի կողմից իր սահմաններից դուրս կատարած սիստեմատիկ խախտումների համար: Իրանը նմանապես փաստացիորեն «սեփականաշնորհել» է ԱՄէ-ի հետ վիճելի կղզիները` դրանցում կառուցելով ռազմաբազա և դրանք վերածելով հանգստավայրի: Այդ ֆոնին հետաքրքիր հայտարարություն է արել Դուբայի էմիրության ոստիկանության ղեկավար Դահի Խալֆան Թամիմը, ով սպառնաց ԱՄէ-ի տարածքում ահաբեկչական ցանցի ծավալման դեպքում իրանական ռազմական օբյեկտներին հարվածով: Ավելի վաղ արաբական երկրները Թեհրանին մեղադրել էին իրենց ներքին գործերին միջամտելու մեջ, սակայն երբեք Իրանին անմիջականորեն չէին մեղադրել դրանում` նախընտրելով օգտագործել «որոշ հարևան երկրներ»-ի տիպի ձևակերպումներ:
8. Կատարի էմիրի պատմական այցը Գազայի հատված
Գազայի հատվածի շրջափակումից ի վեր առաջին անգամ այնտեղ ժամանեց օտար երկրի առաջնորդը` Կատարի էմիր Համադ բին Խալիֆ աս-Սանին: Նրա ավտոշարասյունը հանդիսավոր կերպ Գազա մուտք գործեց Եգիպտոսի կողմից «Ռաֆահ» անցակետով և բանակցություններ վարեց ՀԱՄԱՍ-ի ղեկավարության հետ և Գազայի զարգացման համար հատկացրեց 400 միլիոն դոլար: Այդ այցն ուղեկցվել է Իսրայելին քննադատելով:
9. Թուրք-սիրիական դիմակայություն
2012 թվականի աշնանն աշխարհը կարող էր ականատես լինել ևս մեկ պատերազմի: Խոսքը թուրք-սիրիական պատերազմի մասին է: Հոկտեմբերի 3-ին Սիրիայի կողմից հրետակոծվեց Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Աքչաքալե բնակավայրը: Այն ժամանակ զոհվեց 5 և վիրավորվեց 11 մարդ: Ի պատասխան այդ հրետակոծման` Թուրքիան մի շարք հարվածներ հասցրեց Սիրիայի տարածքում գտնվող մի շարք վայրերի, որոնցից, ռադարների համաձայն, կրակ էր վարվում:
Սիրիան և Թուրքիան մի քանի անգամ հրետակոծեցին միմյանց: Փորձագետները լրջորեն խոսեցին երկու երկրների միջև պատերազմի հնարավորության մասին: Թուրքիան նույնպես հավելյալ զորքեր և հատուկ տեխնիկա կենտրոնացրեց սահմանի մոտ: Հետաքրքիր է, որ հակամարտության դեպքում թուրքերը պատերազմելու էին ոչ միայն Ասադի զորքերի, այլև` «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) դեմ, որի ուժերը կենտրոնացվել էին սահմանի տվյալ հատվածում:
10. Իրաքի ու քրդական ինքնավարության դիմակայությունը
Յուրաքանչյուր պահին կարող է պատերազմ սկսվել Բաղդադի ու Քրդական ինքնավարության միջև, որոնց միջև նավթագազային ռեսուրսների դիմակայությունը հասավ ճգնաժամային կետի: Նոյեմբերի կեսին Թուզ-Հուրմատ քաղաքում ազգային բանակի մարտիկները մարտի մեջ մտան ապստամբների հետ, որոնք ենթարկվում են Քրդական ինքնավարության առաջնորդ Մասուդ Բարզանիի հետ:
Իրաքի կառավարության ու էրբիլի բախումից հետո կողմերը սկսեցին մեղադրանքներ հնչեցնել միմյանց նկատմամբ: Իրաքին ընդհանրապես շահավետ չէ, որ քրդերն իրենց վերահսկողության տակ առնեն Քիրքուքի հարուստ պաշարները, քանի որ դա զգալի կորուստներ կպատճառի երկրին: Իրավիճակը կարող է սրվել և անգամ վերաճել պատերազմի ու երկրի մասնատմանը: