Բաժիններ՝

2012 թվականի ամենահնչեղ ռեկորդները և նվաճումները (լուսանկարներ)

RBK-style-ը կազմել է 2012 թվականի ամենահնչեղ ռեկորդների և նվաճումների ցանկը:

Թռիչք ստրատոսֆերայից

2012 թվականի հոկտեմբերի 14-ին ավստրիացի էքստրեմալ Ֆելիքս Բաումգարտները թռիչք է գործել 38 կիլոմետր բարձրությունից`ազատ անկման ժամանակ զարգացնելով 1173 կմ/ժամ արագություն: Դրանով իսկ 43-ամյա ավստրիացին գերազանցեց համաշխարհային մի քանի ռեկորդներ:

Մասնավորապես, նա գերազանցեց առավելագույն բարձրությունից իրականացված թռիչքի ռեկորդը: Բացի այդ, նա սահմանեց անկման ռեկորդային արագություն` գերազանցելով ձայնի արագությունը:

Բաումգարտների ազատ անկումը շարունակվել է 4 րոպե և 20 վայրկյան, սակայն առանց կայունացնող օդապարիկի: Բաումգարտների խոսքերով` թռիչքի ժամանակ նա գործնականում ոչինչ չի զգացել և մտածել է ոչ թե որևէ ռեկորդի մասին, այլ` միայն իր ընտանիքի մասին: Նրան մի պահ թվացել է, որ կորցնում է գիտակցությունը: Նրա ընկեր և մարզիչ, նախկին մարտական օդաչու Ջո Քիթթինգերը 1960 թվականին օդապարիկով թռիչք է գործել 31.300 մետր բարձրությունից:

1

Ջրասուզում դեպի Մարիանյան իջվածք

Հայտնի ռեժիսոր, «Ավատար» և «Տերմինատոր» ֆիլմերի ստեղծող Ջեյմս Քեմերոնը 2012 թվականի մարտի 26-ի գիշերն իջավ Երկրի ամենախոր վայր Մարիանյան իջվածք: Նա սուզվեց 11.000 մետր խորության վրա` հասնելով Խաղաղ օվկիանոսի հատակին: Երբ ռեժիսորը հասավ հատակին, նրա առաջին բառերը եղան «Բոլոր համակարգերը նորմալ են աշխատում»: Ջրի տակ անցկացրած վեց ժամվա ընթացքում ռեժիսորը հետազոտել և 3D ձևաչափով ֆիքսել է Մարիանյան իջվածքի խորությունը, ինչպես նաև հետազոտման համար վերցրել է երկրաբանական որոշ նմուշներ:

2

Միայնակ աշխարհի շուրջ պտտված ամենաերիտասարդ մարդը

Ֆլորիդայի Մեմորիալ համալսարանի 23-ամյա ուսանող Բարրինգթոն Իրվինգը, չվախենալով ձյունից, անձրևներից և փոթորիներից, իրականացրեց իր ռեկորդային թռիչքը: Բացի այդ, նա դարձավ առաջին աֆրոամերիկացին, ով գերազանցեց նախկին ռեկորդը: Երբ Բարրինգթոնն իմացավ, որ թռչելու համար ոչ ոք իրեն ինքնաթիռ չի տա, նա կառուցեց սեփական ինքնաթիռը` Columbia 400-ը:

3

Աշխարհի ամենաթանկ կոկտեյլը

Մեր ժամանակների ամենահայտնի բարմեններից Սալվատորե Կալաբրեզեն նոր ռեկորդ սահմանեց` պատրաստելով աշխարհի ամենաթանկարժեք կոկտեյլը: Կոկտեյլների ու խմիչքների պատրաստման մասին հարյուրավոր գրքերի հեղինակ հանրաճանաչ բարմենն իր կոկտեյլը ներկայացրեց Լոնդոնի Playboy Club ակումբում, որի ստանդարտ չափաբաժինն արժե 8826 դոլար: Բարմենն այդ կոկտեյլն անվանեց Salvatore’s Legacy «Սալվատորեի ժառանգություն»:

Նրա բաղադրատարրերն ավելի տարեց են, քան Ֆրանսիական հեղափոխությունը և ԱՄՆ-ի անկախությունը: Մասնավորապես, կոկտեյլի կազմում են ընդգրկվել Clos de Griffier Vieux կոնյակը (1788 թվական), Kummel քաղցր լիկյորը (1770 թվական), Dubb Orange Curacao լիկյորը (մոտ 1860 թվական) և անգոստուրայի թուրմը (մոտ 1900 թվական):

4

Մեկ օրացուցային տարում ռեկորդային քանակությամբ խփված գոլեր

2012 թվականին դեկտեմբերի 9-ին արգենտինացի ֆուտբոլիստ Լեո Մեսին, խփելով ընթացիկ տարում իր 86-րդ գոլը, մեկ օրացուցային տարում խփած գոլերի քանակով գերազանցեց գերմանացի Գերդ Մյուլերի հավերժական ռեկորդը, ով 1975 թվականին խփել էր 85 գոլ: Ապա Մեսսին օրացուցային տարում իր խփած գոլերի քանակը հասցրեց մինչև 90-ի` դառնալով բացարձակ ռեկորդակիր:

5

You Tube-ում ռեկորդային քանակությամբ դիտումներ

Հարավկորեացի ռեփեր Պակ Չժե-Սանգը, ով հանդես է գալիս PSY բեմական կեղծանվամբ, հայտնվեց Գինեսի ռեկորդների գրքում` շնորհիվ իր Gangnam Style պարային կոմպոզիցիայի տեսահոլովակի: Այն You Tube վիդեոհոսթինգում ունեցավ աննախադեպ քանակությամբ դիտումներ` ավելի քան 97 միլիոն դիտում և «լայք»: Հարավկորեացի կատարողն ինքն է գրում իր երգերի երաժշտությունն ու բառերը: You Tube-ի ողջ պատմության մեջ համաշխարհային էստրադայի որևէ այլ կատարող չի վայելել այդօրինակ հանրաճանաչություն:

Տարվա երգչուհի

2012 թվականի փետրվարին բրիտանացի երգչուհի Ադելը ստացավ վեց «Գրեմի» մրցանակ, իսկ Billboard հանրահայտ ամսագիրը նրան ճանաչեց տարվա երգչուհի: Ադելի «թռիչքը» սկսվեց 2011 թվականի մարտին, երբ նրա «21» անվանմամբ երկրորդ ալբոմը հայտնվեց ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի առաջին էջերում:

7

Տնտեսության Նոբելյան մրցանակ

2012 թվականի դեկտեմբերի 10-ին Ստոկհոլմում Տնտեսության Նոբելյան մրցանակը հանձնվեց ամերիկացիներ Էլվին Ռոտին և Լլոյդ Շեպլիին: Մրցանակը նրանց շնորհվեց «շուկայի մոդելավորման պրակտիկայի ու կայուն բաշխման» տեսության հնարման համար: Ըստ էության, խոսքը գնում է օգտատերերի միջև սահմանափակ քանակությամբ ռեսուրսների բաշխման լավագույն եղանակի ընտրության մասին: 89-ամյա Լլոյդ Սթաուելլ Շեպլին ամերիկացի տնտեսագետ է, ակադեմիկոս, ով դասավանդում է Կալիֆոռնիայի համալսարանում: 61-ամյա Էլվին Ռոտը նույնպես ամերիկացի տնտեսագետ է, Հարվարդի համալսարանի պրոֆեսոր, դասավանդում է Հարվարդի բիզնես դպրոցում և տեսությունների մասնագետ է:

8

Գրականության Նոբելյան մրցանակ

Գրականության Նոբելյան մրցանակը բաժին հասավ չինացի Մո Յանին, որի ստեղծագործություններն աչքի են ընկնում պատրանքային (ցնորական) ռեալիզմով: Չինաստանի սահմաններից դուրս Մո Յանը հայտնի է որպես մի վեպի հեղինակ, որի մասին նկարահանվել է «Կարմիր գաոլյան» ֆիլմը: Մո Յանի ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի ավելի քան 10 լեզուներով, այդ թվում նաև անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, նորվեգերեն, ինչպես նաև մասնակիորեն ռուսերեն:

C

Քիմիայի Նոբելյան մրցանակ

Քիմիայի Նոբելյան մրցանակը շնորհվեց Բրայան Կոբիլկային և Ռոբերտ Լեֆկովիցին: Նրանց անցկացրած հետազոտությունները հնարավորություն տվեցին ստեղծել նոր դեղամիջոցներ: Նրանց հաջողվեց մանրամասնորեն նկարագրել զգայական մեխանիկան:

10

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս