Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը սև ցուցակում են

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը հրապարակեց 2012թ. ընթացքում մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը խախտած պաշտոնյաների Սև ցուցակը, ինչպես նաև ԻԱԿ եռամսյակային Սև ցուցակներում հայտնվելուց հետո  տեղեկատվության ազատության ոլորտում իրենց աշխատանքը վերանայած պաշտոնյաների Սպիտակ ցուցակը:

Սև ցուցակ 2012

1. Վոլոդյա Խլոյան – Վարդենիսի քաղաքապետ
2. Սամվել Դարբինյան – Վանաձորի քաղաքապետ
3. Սերժ Սարգսյան- Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ
4. Գագիկ Ծառուկյան- «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ
5. Լևոն Տեր-Պետրոսյան- «Հայ ազգային կոնգրես» դաշինքի նախագահ
6. Արամ Սարգսյան- Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ
7. Վիկտոր Մարտիրոսյան- «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» 8. պետական հիմնարկի պետ
8. Սոնա Ղարիբյան – Ֆինանսական վերահսկողության տեսչության պետ
9. Կարեն Թամազյան – Լիցենզավորման գործակալության պետ
10. Կարեն Խտրյան – Իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետ

11. Աբրամ Բախչագուլյան – Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ

12. Լիլյա Վարդգեսյան – Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցի տնօրեն
13. Իրա Հակոբյան – Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 դպրոցի տնօրեն
14. Վահրամ Կիրակոսյան – «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի տնօրեն

Սպիտակ ցուցակ 2012

1. Լևոն Խալիկյան – ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ
2. Անահիտ Վարդանյան – Լ. Շանթի անվան թիվ 4 դպրոցի տնօրեն

Թե որ կառույցն ինչու է հայտնվել ԻԱԿ Սև և Սպիտակ ցուցակներում, կարող եք ծանոթանալ www.foi.am կայքի «Սպիտակ և Սև ցուցակներ» բաժնում։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանն անդրադարձավ նաև տեղեկատվության ազատության ոլորտում առկա խնդիրներին. «Առաջին խնդիրը դեռևս մնում է մարդկանց հարցումներն անպատասխան թողնելը: Երկրորդ խնդիրը ՏԱ օրենքով սահմանված ժամկետների խախտումն է: Երրորդ խնդիրը թերի և անհիմն պատասխանների տրամադրումն է: Կան կառույցներ, որոնք թեև չեն հայտնվել ԻԱԿ-ի եռամսյակային կամ տարեկան Սև ցուցակներում, սակայն լուրջ խնդիրներ ունեն տեղեկատվության ազատության ոլորտում: Նրանց ուղղված տեղեկություն ստանալու հարցումների պատասխանները հաճախ լինում են ուշացումներով, թերի կամ անհիմն»:

Տեսանյութեր

Լրահոս