ՀՀԿ-ից Ծառուկյանին դեռ չեն հրավիրել

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ՀՀԿ համագումարին մասնակցելու հրավեր դեռևս չի ստացել: Այս մասին 168.am-ին տեղեկացրեց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:

Հարցին, թե հրավերը ստանալու դեպքում ինչպիսի՞ն կլինի ԲՀԿ առաջնորդի պատասխանը, մամլո խոսնակը պատասխանեց. «Կանխատեսումներով ես չեմ զբաղվում, կարծում եմ` որոշումը բացառապես պարոն Ծառուկյանն է կայացնում, երբ ստանա հրավեր, ըստ այդմ էլ որոշում կկայացվի»:

Հաշվի առնելով վերջին շրջանում ՀՀԿ-ԲՀԿ սուր հայտարարությունները` հնարավո՞ր է, որ Գագիկ Ծառուկյանը որոշի չմասնակցել ՀՀԿ համագումարին՝ հարցին էլ, Իվետա Տոնոյանը պատասխանեց. «Կրկնում եմ`քաղաքականության մեջ կանխատեսումներ անելը անշնորհակալ նախաձեռնություն է»:

Հիշեցնենք, որ ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը երեկ 168.am-ին ասել էր, որ երեկ երեկոյան հրավերները պետք է ուղարկեին քաղաքական ուժերին:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31