Դեռ չեն հրավիրել

ՀՀԿ համագումարին մասնակցելու հրավեր դեռևս ոչ մի քաղաքական ուժ չի ստացել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:

Նրա խոսքով՝ կուսակցություններին հրավերքներ իրենք պատրաստվում են ուղարկել այսօր երեկոյան:

168.am-ի հարցին, թե ո՞ր կուսակցություններին է ՀՀԿ-ն հրավիրելու իր համագումարին և արդյոք հրավիրելո՞ւ են նաև արտախորհրդարանական ուժերին, Ռուբեն Թադևոսյանը պատասխանեց, որ բոլորին էլ ուղարկելու են, և անմիջապես անջատեց հեռախոսը:

Հիշեցնենք, որ ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարը տեղի է  ունենալու դեկտեմբերի 15-ին՝ Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս