Բաժիններ՝

Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ կարող է նշանակվել Մարչելո Լիպին

Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայում հավաքականի մարզչի պաշտոնում են ցանկանում տեսնել իտալացի մասնագետ Մարչելո Լիպիին, ով ներկայում գլխավորում է չինական «Գուանչժոու Էվերգրանդ» ֆուտբոլային ակումբը:

Ինչպես հայտնում է Sport.ua-ն, Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն բանակցություններ է սկսել Լիպիի հետ: Բանակցությունների ընթացքում ամենամեծ խնդիրը Լիպիի գործող պայմանագիրն է չինական ակումբի հետ:

Նշենք, որ ավելի վաղ Ուկրաինայի հավաքականի թեկնածուների շարքում նշվում էին Հարի Ռեդնափն ու Անդրեյ Շևչենկոն:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս