Բաժիններ՝

«Արմավիան» ազատվում է պարտքերից

Միխայիլ Բաղդասարովը վաճառքի է հանել «Արմավիա» ավիաընկերությունը։ Ինչպես գրւմ է RBC daily պարբերականը, գործարարը մտադիր է վաճառքն իրականացնել 2-3 շաբաթվա ընթացքում, և ենթադրվում է, որ պարտքային պարտավորությունները կանցնեն նոր սեփականատիրոջը։

RBC daily-ն նշում է, որ Բաղդասարովը՝ որպես ընկերության վաճառքի հիմնական պատճառ, նշել է տնտեսական ճգնաժամը և վնասները, որոնք «Արմավիան» կրում է ռուսական «Superjet» ինքնաթիռի շահագործման արդյունքում։

«Հավանական գնորդների շարքում ռուսական ներդրողներ չկան։ Սակայն կան իտալացիներ և գնորդներ Արևելքից»,- RBC daily-ին փոխանցել է Բաղդասարովը և ավելացրել, որ այժմ քննարկվում է Արմավիայի կապիտալում նոր սեփականատիրոջ մասնակցության ձևը։

Պարբերականը հիշեցնում է, որ ավիաընկերությունն այժմ շահագործում է «SuperJet» ինքնաթիռը, որն այժմ գրավադրված է բանկերից մեկում։ «Բոլոր հիմնական պարտքային պարտավորությունները կանցնեն նոր սեփականատիրոջը։ Իսկ գործերի նման իրավիճակը խոսում է անարդյունավետ մենեջմենթի մասին»,- RBC daily-ին ասել է «SuperJet» ինքնաթիռների մատակարարին մոտ կանգնած աղբյուրը։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս