Արմեն Ալավերդյանը կարծում է, որ այս տարվա բյուջով նախատեսված ցուցանիշը կապահովվի
Ըստ ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանի, այս տարվա առաջին 11 ամիսների ընթացքում հավաքագրվել են 790.4 միլիարդ դրամի հարկեր և տուրքեր։ Այսպիսով՝ բյուջեով նախատեսված 875.4 միլիարդն ապահովելու պետք է հավաքել ևս 85 միլիարդ։
ՊԵԿ փոխնախագահը վերջին մեկ ամսվա ընթացքում չի կանխատեսում այնպիսի գործոններ, որոնք կարող են բացասաբար ազդել հարկային մուտքերի վրա։ Իսկ հարկային պարտավորությունները չկատարող տնտեսվարողների նկատմամբ կիրառվում են ճնշումներ։ Այնպես որ, ըստ Ա. Ալավերդյանի, «պետբյուջեով նախանշված ցուցանիշը կապահովենք»։
Հիշեցնենք, 2012թ. բյուջեով նախատեսվում էր հավաքել 101 միլիարդ դրամով ավելի շատ հարկեր ու տուրքեր, քան 2011-ին։ Այդ ավելացումը չէր ողջունում առաջին հերթին ՊԵԿ-ը։ Սակայն, ինչպես այսօր տեղեկացրել է Ա. Ալավերդյանը, այդ լրացուցիչ 101 մլրդ դրամի մեծ մասն արդեն իսկ կատարվել է 11 ամիսների ընթացքում: