Հակակոնսուլտատիվ

«Պատկերացնենք` ԲՀԿ-ն որոշում է` Նաիրա Զոհրաբյանին գործուղել Մոնղոլիա դեսպան, և այդ դեպքում` ո՞վ է վարելու այդ քաղաքական կոնսուլտացիաները,- մեր թղթակցի հետ զրույցում` անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախաձեռնած քաղաքական խորհրդակցություններին` ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը` ավելացնելով,- Մինչդեռ դրանց հիմքում որևէ փաստաթուղթ, բանաձևում, կոնկրետ քայլ չկա: Մարդը հանդիպել է ՀԱԿ-ի, «Ժառանգության», ՕԵԿ-ի, ՀՅԴ-ի հետ` նստել-խոսել են: Մենք օրական 20 անգամ խոսակցություններ, կոնսուլտացիաներ ունենում ենք»:

Տեսանյութեր

Լրահոս