Մետաղի գնից կախված ոլորտը

Ըստ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի,  հանքարդյունաբերության ոլորտի հարկերի անկումը պայմանավորված է մետաղների միջազգային գների անկմամբ։ Այդ մասին նախարարը հայտարարել է կառավարության այսօրվա նիստում՝ ներկայացնելով իր ոլորտի հարկային պարտավորությունների կատարման և տնտեսական աճի ներուժի վերաբերյալ հաշվետվությունը։

Ա. Մովսիսյանը, մասնավորապես, նշել է, որ 2012թ. առաջին 9 ամիսների ընթացքում արդյունահանվել է 19 մլն տոննա հանքաքար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 14 մլն տոննայի համեմատ: Ու չնայած այն հանգամանքին, որ արդյունահանված հանքաքարի ծավալները՝ բնեղեն արտահայտությամբ, մոտ 36%-ով աճել են, արժեքային արտահայտությամբ աճն ընդամենը 10.2% է ( (150 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 136 մլրդ դրամի դիմաց):

Էներգետիկայի նախարարը դա պայմանավորել է միջազգային շուկաներում մետաղների գնանկումով։ Ըստ նախարարի, պղնձի գները նախորդ տարվա համեմատ նվազել են մոտ 14%-ով, մոլիբդենինը՝ 26%-ով: Դա բացասաբար է ազդել հարկային ցուցանիշների վրա. ընդերքօգտագործման ոլորտում այս տարվա առաջին 9 ամիսներին հավաքագրվել են 16.7 միլիարդ դրամի հարկեր, որը 5.9 մլրդ դրամով կամ 35%-ով զիջում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին։

Նշենք, որ մետաղների միջազգային գների անկման և դրա հետևանքով՝ տվյալ ոլորտի արդյունահանման և արտահանման ծավալների նվազման առումով լիովին համաձայն ենք։ Այդ թեմային անդրադարձել ենք 168.am-ի նախկին հրապարակումներից մեկում։

Զարմանալին այն է, որ հիմնվելով ՊԵԿ տվյալների վրա և մանրամասն ներկայացնելով ոլորտի ցուցանիշները՝ Ա. Մովսիսյանը շարունակում է համառորեն լռել նույն ՊԵԿ-ի մյուս ցուցանիշների մասին։ Խոսքը վերաբերում է ՌԴ-ից ներմուծված գազի ծավալներին և մաքսային արժեքի տվյալներին, որտեղից հստակ երևում է, որ գազի գինը հաստատ 180 դոլար չէ։ Նշենք նաև, որ նախարարության ներկայացրած տեղեկանքներում գազի արժեքի մասին որևէ հիշատակում չկա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930