Բրազիլիայի հավաքականն աճում է. Կակա
Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Կական մեկնաբանել է Կոլումբիայի հավաքականի հետ ընկերական հանդիպման արդյունքը (1:1):
«Այսպիսի խաղերն օգտակար են մեր թիմի համար: Արդեն մասնակցում եմ հավաքականի երրորդ ընկերական հանդիպմանը և կարող եմ ասել, որ Բրազիլիան աճում է: Այն արդեն ունի իր ձեռագիրը: Առջևում Կոնֆեդերացիայի գավաթն է: Դա շատ կարևոր մրցաշար է, որտեղ պետք է հնարավորինս լավ հանդես գանք», – Կակայի խոսքերը մեջբերում է Terrikon-ը՝ հղում կատարելով Globo-ին:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը