Բաժիններ՝

Թող պանիրը ձեր անվտանգ լինի

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նախքան կառավարության նիստի օրակարգին անցնելը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է սննդի անվտանգության խնդիրներին. «Նախորդ նիստին մենք հնարավորություն ունեցանք լսել ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ պարոն Բախչագուլյանին։ Պարբերաբար անդրադառնալու ենք այդ խնդրին։ Մեզ դիմել են նաև պանրագործներ, որոնք այսօր ապահովում են ստանդարտներին համապատասխան պանրի արտադրությունը, և իրենց դժգոհությունն են հայտնում այն պանրագործներից, որոնք փորձում են խուսափել պատասխանատվությունից։ Մեր նպատակը հետևյալն է` մեր սեղաններին վտանգավոր սննդամթերք չպետք է լինի։ Մենք խստացրել ենք վերահսկողությունը. նահանջ այս դաշտում չի լինելու` ոչ մի պատճառաբանությամբ։ Մենք թույլ չենք տալու, որպեսզի առողջության համար վտանգավոր պանիր հայտնվի հայկական ընտանիքների սեղաններին։ Սա մեզ համար անթույլատրելի է, և որևիցե ճնշում այդ առումով մեզ վրա չի ազդելու։ Հակառակը` մենք խստացնելու ենք հսկողությունը սննդի անվտանգության նկատմամբ։ Եվ իմ գործընկերներին խնդրում եմ այսօր հանդիպել ԶԼՄ-ների հետ և մանրակրկիտ պարզաբանումներ տալ, մանավանդ այն տեղեկությունների առումով, որոնք փորձում են խեղաթյուրել իրավիճակը։ Մենք էլ չենք նահանջելու, խստացնելու ենք վերահսկողությունը»։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս