Առաջին հորիզոնականներում են Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանն ու Ռոբերտ Քոչարյանը

Gallup International Association-ի հայկական գրասենյակի կողմից անցկացված հարցումների համաձայն` «եթե առաջիկա կիրակի տեղի ունենային նախագահական ընտրություններ, ապա ո՞ր քաղաքական գործչի օգտին կքվեարկեիք» հարցին (հարցումներն իրականցվել են ամբողջ Հայաստանի տարածքում 1067 մարդու միջև), հարցվածներից ընդամենը 11 տոկոսը պատասխանել է, որ իր ձայնը կտա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: 11 տոկոսն էլ պատասխանել է, որ «ոչ մեկին» չի տա իր ձայնը:

Առաջին հորիզոնականում` հարցվածների 28 տոկոս ձայներով, գործող նախագահ Սերժ Սարգսյանն է, երկրորդ հորիզոնականում` 18 տոկոս ձայնով` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Հարցվածների 4 տոկոսը պատասխանել է, որ իր ձայնը կտա «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, իսկ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին և ԱԳ նախկին նախարար, ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանին` հարցվածների 3 տոկոսը` առանձին-առանձին:

Կարդացեք նաև

ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի և ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանի օգտին պատասխանել է հարցվածների ընդամենը 1 տոկոսը:
Հարցմանը դժվարացել է պատասխանել 16 տոկոսը:

Տեսանյութեր

Լրահոս