Ընդունելու են` վարչապետի հրավերն է
Այսօր ՀՀ կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, թե գործող նախագահ Սերժ Սարգսյանի պահանջով «վճռական գործողություններ» պետք է անցնեն կոռուպցիայի դեմ պայքարում, ուստի վաղը հրավիրելու է կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ:
Տիգրան Սարգսյանը նշել էր, թե դրան մասնակից պետք է դառնան նաև ընդդիմադիր ուժեր, հասարակական կազմակերպություններ և միջազգային կառույցներ։ «Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի» նիստին մասնակցելու պաշտոնական հրավեր է ստացել նաև ԱԺ ՀՅԴ խմբակցությունը:
168.am-ի հետ զույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ասաց, որ Դաշնակցությունը ընդունելու է հրավերը:
«Զուտ էթիկայի տեսանկյունից` ընդունելու ենք հրավերը, մասնակցելու ենք, բայց միայն էթիկայից ելնելով, քանի որ վարչապետի հրավերն է»,- նշեց Աղվան Վարդանյանը: