Բաժիններ՝

Դատավորի և կնոջ փոքր աշխատավարձերն ու մեծ դրամական միջոցները

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանը մամուլի ուշադրության կենտրոնում քիչ է հայտնվել: Հավանաբար ոչ մեկի մտքով չէր կարող անցնել, որ նա և իր կինը բավականին շատ գումար ունեն:

Ուսումնասիրելով դատավորի գույքի ու եկամուտների 2011թ. հայտարարագիրը` պարզվեց, որ նա նույն տարում 44 մլն 832 հազար դրամով ձեռք է բերել հողակտոր և նույն տարում էլ 31 մլն 445 հազար դրամով վաճառել է:

Վլադիմիր Գրիգորյանը 2011-ին ստացել է 43 մլն 329 հազար 146 դրամի եկամուտ, որից 4 մլն 592 հազար 146 դրամը աշխատավարձն է, 7 մլն 292 հազարը` թոշակը, 31 մլն 445 հազար դրամը վաճառված հողամասի գումարն է, իսկ 100 հազարը` արտարժույթով հիպոթեքային վարկ է:

2011թ. սկզբին դատավոր Վլադիմիր Գրիգորյանի հաշվեհամարին եղել է 50 մլն 950 հազար դրամ, իսկ տարեվերջին` 60 մլն 500 հազար դրամ:

Դատավորի տիկնոջ` Մարիամ Մինասյանի նույն տարվա եկամուտը կազմել է ընդամենը 1 մլն 165 հազար դրամ, որը աշխատավարձն է: Սակայն, 2011թ-ի սկզբին Մ. Մինասյանի  հաշվին եղել է 69 մլն դրամ, իսկ տարեվերջին` 63 մլն: Նա ունեցել է նաև 1000 դոլար, որն անփոփոխ է մնացել:

hetq.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս