418 միլիոն` արտաքին պարտքի սպասարկման համար

Հայաստանի կառավարության ներկայացրած բյուջեի նախագծով` 2013թ. Հայաստանն արտաքին պարտքի սպասարկման համար պետք է վճարի 418 միլիոն 560 հազար դոլար գումար: Այս գումարի մեջ 195 միլիոնը Կենտրոնական բանկի կողմից վերցված վարկերի տոկոսագումարներն ու մայր գումարի մարումն է, իսկ մնացած 223 միլիոն` կառավարության պարտավորություններն են:

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը համարում է, որ ԿԲ կողմից վճարվող գումարը ևս կարելի է բյուջեից վճարվող գումար համարել, քանի որ, եթե չլիներ պարտքի սպասարկումը, ապա այդ գումարները կմտնեին բյուջե: Փաստն այն է, որ կառավարությունն ու ԿԲ-ն այնպիսի հսկայական պարտքեր են կուտակել, որ հարկատուների վճարած գումարները ներքին խնդիրների համար ծախսելու փոխարեն՝ դրանք ուղղվում են արտաքին պարտավորությունների կատարմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031