Այս բյուջեի նախագիծը «կոնսերվացման բյուջե է»

168.am-ի հարցին, թե՝ ինչպե՞ս կբնութագրեք 2013թ. պետական բյուջեի նախագիծը, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Կոնսերվացման բյուջե. արդյունաբերությունում ընդհանրապես օգտագործվում է փակվող օբյեկտները կառավարման վերաբերյալ տերմինը: Այսինքն` փակվող օբյեկտներին կոնսերվացնում են, որպեսզի փակման պրոցեսը կտրուկ չլինի:

Ես այս բյուջեի նախագիծը կարդալով`ինքս իմ մեջ ասացի, որ սա կոնսերվացման բյուջե է, այնպիսի տպավորություն է, որ այս բյուջեն վերաբերում է ինչ-որ փակվող օբյեկտի, եթե հաշվի առնենք, որ Կառավարությունն այդ ծրագիրն արդեն երկար ժամանակ իրագործում է, ապա մենք հերթական փուլն ենք մտել: Տպավորություն է, թե նրանք Հայաստանի Հանրապետությունը տանում են փակման: Եթե հիշեք` Տիգրան Սարգսյանը «168 Ժամ» թերթին ինչ էր ասել` ոչ մի զարմանալի բան չկա»:

 

Տեսանյութեր

Լրահոս