Լևոն Զուրաբյանը պատրաստ է աղմուկ բարձրացնել, բողոքել և իր խախտված իրավունքները պաշտպանել միջազգային ատյաններում:
Մ. Բոզոյանի խոսքով` իր ամուսինը վախենում է ճշմարտությունն ասել, այնինչ` ասելիք ունի. «Ճիշտն ասած, էսօր ես իրեն խոսեցրի, ասացի` ճիշտն ասա, դու մի բան գիտես ու չես ասում: Ինքն ասաց` պետք չի, որ ճիշտը պատմեմ»:
«Դեռևս վաղ է խոսել այն նոտարիատի մասին, որը մենք պատկերացնում ենք, այդ ամբողջը պետք է թղթին տրվի, հետո կյանքի կոչվի: Չեմ կարող ասել ո՞ր փուլում է գտնվում, բայց ընթացքի մեջ է այդ ամբողջը»,- ասել է նա:
Որևէ մեկը չի մտածում, որ ստեղծված պետությունը պետք է խնամել: Ներքին կարգը կարևոր չէ՝ միապետությո՞ւն է, դեմոկրատիա՞, կապիտալի՞զմ, թե՞ սոցիալիզմ, սրանք բոլորը նպատակ ունեն՝ կառուցել ավելի բարենպաստ պայմաններ, որ ժողովուրդը հեղափոխական մտքերից հեռու լինի, և որպես պետություն` հզորանալ այնքան, որ մրցակիցներդ հակառակորդ չդառնան ու «չխժռեն» քեզ: Եվ սա բոլոր պետությունների նպատակն է:
Ըստ Արմեն Պողոսյանի` քաղաքում կառուցվել են բազմաթիվ շինություններ, որոնք քաղաքը տգեղացնում են: «Գրողների միության կողքը բուտկա է կառուցվում: Կառուցողը գրողների միությունն է: Ես դա անվանում եմ ոչ թե տաղավար, այլ բուտկա»,- նշեց Արմեն Պողոսյանը: Ըստ նրա`այդ տաղավարը կառուցելու թույլտվությունը ստորագրողը «հանցագործ է բառի բուն իմաստով»:
Հոկտեմբերի 15-19-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 96 մլն 264 հազար 908 ԱՄՆ դոլար 406.65 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 112 մլն 314 հազար 968 ԱՄՆ դոլար 407.69 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«Սպառողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանն այսօրվա ասուլիսում` խոսելով օդի աղտոտվածության մասին, ասաց, թե Հայասանում օդի աղտոտվածության 90 տոկոսը պայմանավորված է տրանսպորտով, քանի որ արդեն վաղուց փակվել են այն բոլոր գործարանները, որոնք օդի աղտոտվածության պատճառ էին դառնում:
«Դեպորտիվոյի» հարձակվող Լուիս Պիցին հույս ունի, որ «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին բաց կթողնի Իսպանիայի առաջնության 8-րդ տուրի հանդիպումը։
Eurosport-ն այս անգամ կազմել է Ռուսաստանի առաջնության խորհրդանշական հավաքականը: Ուրախալի է, որ հավաքականում ընդգրկվել է նաև Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանը:
«Բարսելոնայի» հարձակվող Դավիդ Վիլյան քննարկում է ձմռանն ակումբը փոխելու հավանական տարբերակը։
«Մենք արդեն այն սահմանին ենք, որ պետք է հասկանանք՝ մեր ցավը որն է, մեր խնդիրը որն է, և գտնենք այդ խնդիրների լուծման բանալին»,- ասում է գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:
«Տարբերություն կա, բայց ցինիզմի ու կադրերի մեջ է տարբերությունը: Գաղափարական ի՞նչ տարբերություն կա: Երկուսն էլ ուզում են իշխանության գան, որ ուտեն: Մի երկու ընդդիմադիր ուժեր կան, որ իներցիայով, իրենց նախկին գաղափարախոսությունից դրդված` շարժվում են: Բայց իրենք էլ սոցիալական ապահովություն են ուզում, այն դեպքում, երբ համակարգը կոռումպացված է: Ամեն ինչ սկսվեց 1994 թվականից, իսկ 1995թ. ընտրությունները վերջնականապես ջարդեցին ժողովրդի մեջքը»:
ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի 2-րդ համար, Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանի ընկերուհի Արիանե Կաոիլին յուրահատուկ նվեր է մատուցել Շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոնի 30-ամյակին:
Կան դատապարտյալներ, ովքեր ցանկանում են որևէ մասնագիտություն ձեռք բերել և իրենց պատիժը կրելուց հետո քաղաքացիական կյանքում աշխատել այդ մասնագիտությամբ: Հիմնադրամը գումարներ է տրամադրել ուսումնական հաստատություններին, որպեսզի համապատասխան մասնագետի ղեկավարությամբ դատապարտյալները ձեռք բերեն որևէ մասնագիտություն:
«Հետաքրքրական է, որ 2008թ. հետընտրական ճգնաժամից և մարտի մեկից հետո քաղաքացիական հասարկությունը Հայաստանում ավելի մեծ դեր է կատարում: Այլ կերպ ասած` մենք ակտիվ գործունեություն ենք տեսնում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ` բնապահպանությունը, քաղաքաշինական կառուցապատումը, օտար լեզուների դպրոցները և բանակում տիրող իրավիճակը»,- ասոլ է Ռիչարդ Կիրակոսյանը:
«168 Ժամի» թղթակցի հարցին` հնարավո՞ր է` առաջադրեք Ձեր թեկնածությունը նախագահական ընտրություններում, Խ. Սուքիասյանը պատասխանել է. «Եկեք անձերի հարցը չբերենք առաջ: Կարևորը համակարգային հարցերն են։ Պարզ է, որ ինչ-որ անձեր գալու են, իրենց գաղափարներով, արժեքներով։ Սակայն եկեք չկենտրոնանանք դրա վրա»։