
Ակումբներում երգելու մեջ ամոթ բան չկա

168.am-ի հետ զրույցում երգչուհի Սոնա Շահգելդյանն ասաց, թե ինքը պատրաստ է մասնակցել միջազգային մրցույթներին: Հարցին` արդյոք կցանկանա՞ Հայաստանը կրկին ներկայացնել որևէ միջազգային մրցույթում, Սոնան պատասխանեց. «Այո՛, եթե լավ մրցույթ լինի, «Նոր ալիքի» նման մրցույթ լինի, անպայման կմասնակցեմ»:
Նշենք, որ երգչուհին ներկայումս աշխատում է երևանյան ակումբներից մեկում, և հաճախ է իր ֆեյսբուքյան պատին այդ ակումբում տեղի ունեցող շոուների վերաբերյալ գրառումներ կատարում: Հարցին, թե ինչո՞ւ սկսեցիր երգել ակումբում, Սոնա Շահգելդյանը պատասխանեց.
«Ես միշտ էլ ակումբներում աշխատել եմ: Դա բոլոր երգիչներին էլ պետք է: Ուրիշ աշխարհ է, եթե երգում ես, մանավանդ՝ կենդանի: Երգիչներ կան, որ իրենց չեն կարող դրսևորել ակումբներում կենդանի կատարումների ժամանակ: Բացի դա էլ, ակումբներում երգելը հնարավորություն է տալիս գումար վաստակել, այն բոլորին անհրաժեշտ է, և ամոթ բան չկա»: