Նոր նշանակումներ ԼՂՀ-ում
Այսօր ԼՂՀ կառավարությունն ընդունել է որոշումներ հանրապետության երկու շրջանների վարչակազմերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
Որոշումներից մեկով Քաջիկ Խաչատրյանը ազատվել է Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից` իր դիմումի համաձայն: Նրան այդ պաշտոնում փոխարինել է Վլադիմիր Կասյանը:
Կառավարության որոշմամբ Լևոն Չալյանը ազատվել է Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից` իր դիմումի համաձայն: Այդ պաշտոնին նշանակվել է Վլադիկ Խաչատրյանը:
Սեպտեմբերի 22-ին վարչապետ Ա. Հարությունյանի որոշումներով փոփոխություններ են կատարվել կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների (ՇՄԲՌ) վարչության ղեկավար կազմում:
Գարի Գրիգորյանը ազատվել է ՇՄԲՌ վարչության պետի պաշտոնից և նշանակվել այդ նույն վարչության պետի տեղակալ:
ՇՄԲՌ վարչության պետ է նշանակվել Վազգեն Միքայելյանը` ազատվելով ԼՂՀ վարչապետի խորհրդականի պաշտոնից:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ Արմեն Ավագյանը նշանակվել է ՇՄԲՌ պետի առաջին տեղակալ: