«Գազպրոմը» գազատարների վրա կծախսի կես տրիլիոն ռուբլի
«Գազպրոմի» ներդրումային ծրագիրն ընթացիկ տարում մոտեցել է տրիլիոն ռուբլու սանդղակին, ընդ որում, ըստ նախնական գնահատման՝ նախատեսվում է այդ գումարը 200 միլիարդ ռուբլով ավելացնել՝ գազատարների ծախսերի ավելացման արդյունքում: Այդ մասին գրված է «Վեդոմոստի» պարբերականի սեպտեմբերի 17-ի համարում: Գազի մոնոպոլիստը գազատարների տեղադրման վրա ընդհանուր առմամբ կծախսի 502 մլրդ ռուբլի:
Նախորդ տարվա ներդրումային ծրագիրը կազմել է 1,2 տրլն ռուբլի: Ընթացիկ տարում այդ գումարը կրճատվել է՝ կազմելով 777 մլրդ: Սակայն վերջնական որոշում է կայացվել՝ ներդրումային ծավալը հասցնել մինչև 975 մլրդ-ի:
Ամենից շատ ավելացել են ներդրումները Յամալյան համակարգի գազատարների տեղադրման վրա (նախկին 128 մլրդի փոխարեն՝ 201 մլրդ):
Շինարարական աշխատանքների վրա կատարվող ծախսերը պարբերաբար աճում են, սակայն պարզ չէ, թե դա ինչով է պայմանավորված՝ բյուջեի ավելացմա՞մբ, թե՞ աշխատանքների արագացմամբ:
«Գազպրոմի» շինարարական գործընկերներն են Արկադի Ռոտենբերգի «Շինգազմոնտաժ» և Զիյադա Մանասիրի հորդանանա-ռուսական «Շինգազքոնսալտինգ» ընկերությունները:
Պետք է նշել, որ «Գազպրոմի» 2011 թվականի զուտ շահույթը կազմել է 1,34 տրլն ռուբլի՝ ներառյալ՝ դուստ ձեռնարկությունները: