Մոսկվայում «Միլիոնների երթին» Նեմցովը հնչեցրել է ցուցարարների հիմնական պահանջները
Ռուսաստանի մայրաքաղաքում «Միլիոնների երթ» հանրահավաքի ժամանակ Բորիս Նեմցովը հնչեցրել է ցուցարարների հիմնական պահանջները:
Ցուցարարների անունից նա պահանջել է ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին, անցկացնել նոր ընտրություններ, ինչպես նաև սահմանափակել նախագահի լիազորություններն ու ընդլայնել խորհրդարանինը: Ընդդիմադիր գործչի խոսքով` պահանջի ևս երեք կետ վերաբերում է սոցիալ-տնտեսական ազատություններին:
Նեմցովը պահանջել է սառեցնել բնակարանային և կոմունալ ծառայությունների սակագները, երաշխավորել արհմիությունների գործադուլների և ազատ գործունեության իրավունքը, ինչպես նաև կտրուկ մեծացնել կրթության և առողջապահության հատկացումները: