ԲՀԿ-ն թեկնածու չի ունենա

Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը ցանկություն ունի առաջադրվելու նախագահական ընտրություններում: Այս մասին նա ասաց այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում: «Հաշվի առնելով, որ Ժողովրդական կուսակցությունն ու ես միշտ ձայն ենք հավաքել, ես կառաջադրվեմ նախագահական ընտրություններում»,- նշեց Տ. Կարապետյանը:

Ժողովրդական կուսակցության նախագահի կարծիքով` սպասվող նախագահական ընտրություններում պայքարը կընթանա«բարու և չարի» միջև. «Մի կողմում կլինեն ժողովրդին փող բաժանողները և փող չտվողները: Ուժեղ կուսակցությունները, ես նկատի ունեմ ԲՀԿ-ին, թեկնածուներ չեն ունենա, նրանք առճակատման չեն գնա, կպայմանավորվեն այլ պաշտոնների համար»,- ասաց նա:

Տիգրան Կարապետյանը նաև նշեց, որ սպասվող նախագահական  ընտրություններին ընդդիմությունը միասնական թեկնածուով հանդես չի գա. «Միասնական թեկնածու չի լինի, դա անհնարին է, քանի որ կան դրսի շահեր, իսկ ներսում թեկնածու չկա, քանի որ մենք ընդհանարապես ընդդիմություն չունենք»:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս