Բաժիններ՝

Հայաստանից օրինակ չեն վերցրել

Եթե հավատանք պաշտոնական վիճակագրությանը, 2000 թվականից մինչև 2011 թվականը Հայաստանում սպառողական գներն աճել են ընդամենը 66%-ով։ Ցածր գնաճի այս ցուցանիշով  Հայաստանը բացարձակ առաջատար է ԱՊՀ երկրների շարքում։

Ազգային վիճակագրության ծառայության հրապարակած տվյալների համաձայն, եթե 2000թ. վերցնենք որպես բազային տարի (100 տոկոսային կետ), ապա Հայաստանից ցուցանիշը 2011-ին կազմել է 166։ Սա՝ այն դեպքում, երբ նշված ժամանակահատվածում միջին գնաճն ԱՊՀ երկրներում կազմել է 342։ Այսինքն՝ ԱՊՀ երկրներում գներն աճել են 3.4 անգամ, մեզ մոտ՝ 1.6 անգամ։

Նշենք, որ ցածր գնաճի ցուցանիշով երկրորդ տեղում Ադրբեջանն է (գներն աճել են 2.2 անգամ), երրորդ տեղում՝ Ղրղըզստանը (2.38 անգամ)։ 2000-2011թթ. ընկած ժամանակահատվածում գներն ամենից շատ աճել են Բելառուսում՝ 9.5 անգամ։

Սակայն պարզ չի, թե ո՞ւմ տաղանդի շնորհիվ է Հայաստանում գների աճը տարիներ շարունակ զսպվել։ Կենտրոնական բանկի՞, որը զբաղվում է գների կայունությամբ, թե՞ Վիճակագրական ծառայության, որը ներկայացնում է գնաճի ցուցանիշները։

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս