Բաժիններ՝

Այսօր Բակո Սահակյանը 2-րդ անգամ կստանձնի Արցախի նախագահի պաշտոնը

Այսօր ժամը 17։00-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատի մեծ դահլիճում կկայանա ԼՂՀ Ազգային ժողովի հատուկ նիստը՝ նվիրված ԼՂՀ Նախագահի պաշտոնի ստանձնման արարողությանը։

Արդեն մի քանի օր է, ինչ հանրապետությունում պատրաստվում են նախագահի պաշտոնամուտին. Ազգային ժողովի հատուկ նիստի ավարտից հետո Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունենալու ԼՂՀ Զինված ուժերի հանդիսավոր զորաշար՝ նվիրված ԼՂՀ նախագահի պաշտոնամուտին։

Իսկ երեկոյան ժամը 21։00-ին տեղի կունենա համերգ՝ աշխարհահռչակ «Forbidden Saints» խմբի մասնակցությամբ։

Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքներով նախագահ էր ընտրվել Բակո Սահակյանը, ում օգտին քվեարկել է 47095 ընտրող։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս