Վանի Ախթամար կղզում պատրաստվում են մեկամյա պատարագին

Վանի Աղթամարի կղզու Սուրբ Խաչ եկեղեցում սեպտեմբերի 9-ին տեղի ունենալիք պատարագից օրեր առաջ արդեն նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են։

Թուրքական Anadolu գործակալությունը հայտնում է, որ պատարագը հավուր պատշաճի անցկացնելու համար Վանի նահանագապետարանը, Գևաշի քայմաքամությունը եւ Մշակույթի ու տուրիզմի Վանի նահանգային վարչությունը համատեղ աշխատանքներ են իրականացրել։

Պատարագի համար արդեն պատրաստ Աղթամար կղզում մեկ օր սկսելու են հերթապահել շտապօգնության եւ ոստիկանության անձնակազմերը։ Պատարագին հետեւելու եւ լուսաբանելու համար լրագրողների համար հատուկ վրան է տեղադրվելու։

Դեպի Աղթամար կղզի ուղերթներ իրականացնող «Գևաշ գյոլ» ընկերության նախագահ Ռեջեփ Ավջըն հայտնել է, որ իրենց տրամադրության տակ գտնվող բոլոր նավերը պատրաստ են պատարագի օրը ծառայություն մատուցել ըստ պատշաճի։

Կարդացեք նաև

Այս տարի 3-րդ անգամ Աղթամարի Սուրբ Խաչում պատարագ կիրականացվի։

Տեսանյութեր

Լրահոս