
Հաքերները գողացել են Apple-ի 12 մլն օգատատերերի տվյալներ

AntiSec հաքերական խումբը հայտարարել է, որ իրեն հաջողվել է ԱՄՆ հետաքրրությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) գործակալի մոտից գողանալ 12 մլն Apple սարքավորումներ օգտագործողների տվյալներ: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
iPhone-ի և iPad-ի մասին տվյալները պահվում էին ՀԴԲ-ի աշխատակիցներից մեկի նոութբուքում:
Որպես հարձակման ապացույց` հաքերները հրապարակել են 1 միլիոն UDID (Unique Device Identifier) համարներ, որը Apple-ի iOS սարքերի նույնականացման եզակի համար է:
AntiSec հաքերային խումբը նշում է, որ ավելի քան 12 մլն UDID գողանալ, այդ թվում՝ օգտատերերի անուններ, հասցեներ և հեռախոսահամարներ, սակայն նշում են, որ իրենք ջնջել են օգտագործողների անուն ազգանունները, հեռախոսահամարները և հասցեները՝ հրապարակելով միայն UDID համարները և այլ ծառայողական տվյալներ: