«Կրիշտիանու, դու ուղեղ ունե՞ս». բուդդայականները մեղադրել են Ռոնալդուին Բուդդայի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ուշադրության կենտրոնում է:

Հինգշաբթի Ռոնալդուն Instagram-ում և Facebook-ում հրապարակել է լուսանկար՝ Բուդդայի արձանի հետ: Ընդ որում, պորտուգալացին ոտքը դրել է արձանի պատվանդանին:

Բառացիորեն հազարավոր մարդիկ բացասաբար են արձագանքել Ռոնալդուի լուսանկարին: Պորտուգալացուն մեղադրել են Բուդդայի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ:

«Կրիշտիանու, դու ուղեղ ունե՞ս: Հիշիր, փողը, փառքը և անունը հավերժ չեն: Դու չես հարգում Բուդդային»:

«Ողջույն, Կրիշտիանու: Բուդդայի արձանի հետ քո լուսանկարը Facebook-ում կվշտացնի բուդդայականներին, քանի որ դա անհարգալից է: Չե՞ս կարող արդյոք հեռացնել այն: Շնորհակալություն»:

Այս մրցաշրջանում Ռոնալդուն 8 պաշտոնական խաղերում դարձել է 4 գոլի հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Տեսանյութեր

Լրահոս