Բաժիններ՝

Ինչ է ղեկի մոտ դիրքը պատմում Ձեր բնավորության մասին

Ընտրեք նկարը, որում պատկերված է Ձեր դիրքը մեքենան վարելիս, և իմացեք ինչ-որ հետաքրքիր բան Ձեր մասին: hands-on-wheel-1_640x570

1. Մինիմալիստ

Դուք փորձում եք կյանքը դարձնել այնքան պարզ, որքան հնարավոր է: Դուք չեք շրջապատում Ձեզ անպետք իրերով և մարդկանցով, իսկ որպես ընկեր՝ ընտրում եք ուղիղ և անկեղծ մարդկանց: Դուք գերադասում եք ունենալ մի քանի մոտ ընկերներ և չեք հաստատում հարաբերություններ, որոնցում ապագա չեք տեսնում: Բայց այն, որ Դուք մինիմալիստ եք, ամենևին չի նշանակում, որ Ձեզ հետ ձանձրալի է: Շրջապատը գնահատում է Ձեր ճաշակը և կյանքին առանց ավելորդ դրամատիզմի վերաբերվելու Ձեր մոտեցումը:

2. Կատակասեր

Ձեր ուղեղում անընդհատ առաջանում են տարատեսակ խելագար մտքեր: Դուք կարող եք ծիծաղելի բան գտնել ցանկացած իրավիճակում: Դուք շատ զվարճասեր և եռանդուն մարդ եք: Դուկ կրեատիվի իսկական հանճար եք, իսկ Ձեր դերասանական ընդունակությունները դեպի Ձեզ են ձգում բազում ընկերների:

3. Խաղաղարար

Դուք չեք սիրում վեճեր, կոնֆլիկտները վշտացնում են Ձեզ և հանում են հոգեկան հավասարակշռությունից: Եթե Դուք երբևէ բարձրացնում եք Ձեր ձայնը, Ձեր հարազատները զարմանում են և հասկանում, որ դա լուրջ է:

4. Պերֆեկցիոնիստ

Դուք մեծ ուշադրություն եք դարձնում մանրուքների վրա, սիրում եք, երբ ամեն ինչ ըստ պլանավորվածի է ընթանում: Դուք վստահ եք, որ, եթե ինչ-որ բան անում եք, ապա պետք է դա լավ անեք: Դուք միշտ մաքուր եք հագնված և լավ տեսք ունեք: Ձեր պերֆեկցիոնիզմը, հավանաբար, հանգեցրել է Ձեր մեծ հաջողություններին:

5. Պանիկյոր

Դուք հաճախ պայքարում եք Ձեր վախերի դեմ: Դուք կարող եք մի քանի անգամ վերադառնալ տուն, որպեսզի ստուգեք՝ փակե՞լ եք արդյոք բոլոր դռները, և արդյո՞ք անջատել եք արդուկը, եթե նույնիսկ Դուք երբեք արդուկ չեք ունեցել: Դուք երբեք ռիսկի չեք դիմում և վստահում եք միայն ստուգված մեթոդներին: Ձեր հարազատները և ընկերները Ձեզ շատ են սիրում և միշտ աշխատում են օգնել Ձեզ, քանի որ նրանք գիտեն, որ Ձեր անինքնավստահության տակ հոյակապ մարդ է թաքնված:

6. Արկածներ որոնող

Դուք սիրում եք ռիսկ և սուր զգացողություններ: Դուք ոչ թե ուղղակի սիրում եք քայլել դանակի շեղբի վրայով, այլ կարծում եք նաև, որ կյանքից պետք է վերցնել առավելագույնը: Եթե Դուք դեռ չեք փորձել թռչել օդապարիկով, ապա դա Ձեզ դուր կգա: Եթե խոսքը գնում է սիրո մասին, այստեղ Դուք նույնպես պատրաստ եք տրվել զգացմունքներին: Իհարկե, Ձեր ընկերները երբեմն զարմանում են, և միշտ չէ, որ կիսում են Ձեր հետաքրքրությունները: Բայց Ձեր ապրելու կերպը միշտ արժանանում է հարգանքի նրանց աչքերում:

7. Բոս

Դուք ի ծնե լիդեր եք: Դուք իրավիճակը Ձեր հսկողության տակ առնելու տաղանդ ունեք: Շրջապատը դիմում է Ձեզ՝ խորհրդի և աջակցության համար: Նրանք վստահում են Ձեզ, որովհետև Դուք շատ ինքնավստահ եք: Աշխատավայրում Ձեզ հաճախ գովում են լիդերական և կազմակերպչական ընդունակությունների համար:

8. Հուսալի

Մարդիկ սիրում են Ձեզ: Դուք հսկայական աջակցություն եք Ձեր ընտանիքի և ընկերների համար: Դուք սրտանց ուրախանում եք մյուսների հաջողությամբ և չեք ամաչում ցուցադրել Ձեր հիացմունքը: Դուք գերազանց ունկնդիր եք, որը դարձնում է Ձեզ առաջին մարդը, ում դիմում են խորհրդի համար: Դուք ընդունում եք կյանքն այնպիսին, ինչպիսին կա:

9. Պինդ

Կյանքի նկատմամբ Ձեր վերաբերմունքին կարելի է նախանձել: Դուք ամեն ինչ այդքան մոտ չեք ընդունում Ձեր սրտին, և շրջապատին կարող է թվալ, որ Դուք արհամարհում եք ամեն ինչ, նույնիսկ կյանքի ամենածանր ժամանակահատվածում Դուք ճառագում եք ինքնավստահությամբ և հանգստությամբ: Յուրաքանչյուր օրը Ձեզ համար տոն է:

10. Տանկ

Դուք հավերժ զբաղված եք և ժամանակ չունեք դայակություն անել նրանց, ովքեր հայտնվում են Ձեր ճանապարհին: Դուք գերադասում եք գնալ առաջ՝ առանց խոչընդոտները հաշվի առնելու: Ձեր շրջապատը հիանում է Ձեր նպատակասլացությամբ: Ձեր ընկերները գիտեն, որ կարող են հույս դնել Ձեզ վրա յուրաքանչյուր իրավիճակում: Դուք միշտ գործողության մեջ եք և անպայման հասնում եք հաջողության:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս