Բաժիններ՝

Ինչ կարող է նշանակել մատանու կորուստը. նախանշաններ

Մենք բոլորս երբեմն ինչ-որ բան ենք կորցնում: Կորած իրը հաճախ շատ թանկ է լինում մեզ համար, հատկապես, եթե մենք այն նվեր ենք ստացել, կամ, եթե դրա հետ հիշողություններ են կապված: Դժբախտաբար, մատանիները ժամանակ առ ժամանակ նույնպես կորում են: Ժողովրդական իմաստությունը հայտարարում է, որ դա պատահական չի տեղի ունենում:

Մատանիները հին ժամանակներից համարվել են ոչ հասարակ առարկաներ: Դրանք օգտագործվել են կախարդանքների և այլ ծիսակատարությունների համար: Դրանց են վերագրում նաև հմայիլի հատկություններ, ինչպես նաև համարվում է, որ մատանիների միջոցով հնարավոր է հաղորդակցվել դրա տիրոջ էներգետիկայի հետ:

Ինչու է կորում մատանին

Համարվում է, որ մատանի կորցնելը վատ նախանշան է: Դրա հետ միասին՝ մատանու տերը կորցնում է իր էներգետիկայի և կենսական ուժերի մի մասը: Ժողովրդական իմաստությունը խորհուրդ է տալիս ուշադիր լինել հատկապես ոսկյա և արծաթյա մատանիների նկատմամբ: Իմացող և վատ տրամադրված մարդն իմանալով, թե ում է պատկանում կորած իրը, կարող է այդպիսով դիվահարություն կատարել:

Եթե կորած իրը ոսկյա էր, ասում էին, որ մարդուց երես է թեքել հաջողությունը: Ուղղել դա կարելի էր այսպես. մոտիկ, անկեղծ մարդու խնդրում էին լրացնել այդ կորուստը՝ սրտանց նոր մատանի մատուցելով: Այդ ժամանակ այն իր վրա էր վերցնում հմայիլի ֆունկցիա, և համարվում էր, որ բացասական հետևանքները վերացվել են:

Կա նաև հուսադրող նախանշան՝ կապված այդպիսի կորստի հետ: Եթե մատանին կորել է այն պահին, երբ նրա տիրոջը հետևում են չդադարող անհաջողությունները, ապա համարվում էր, որ կորած իրի հետ անհաջողությունները նույնպես կանհետանան:

Եթե կորել է ամուսնական մատանին

Հատկապես վատ նշան է համարվում ամուսնական մատանին կորցնելը, քանի որ դա շատ սիմվոլիկ իր է՝ երկու մարդկանց ուժեղ կապի մասին խոսող: Եթե ամուսիններից որևէ մեկը թույլ է տվել նման վրիպակ, այն կարող է հանգեցնել դժվարությունների փոխըմբռնման մեջ, այլ պրոբլեմների, ինչպես նաև՝ ապահարզանի:

Ազդել ճակատագրի վրա, այնուամենայնիվ, կարելի է: Նախ՝ գիտակ մարդիկ խորհուրդ են տալիս մեկ անգամ ևս լավ փնտրել մատանին տանը: Խոհանոցի սեղանի վրա կամ աչքից հեռու ինչ-որ վայրում պետք է դնել խոր ափսե, դրա մեջ շատ կաթ լցնել և կողքին ինչ-որ համեղ բան դնել: Երբեմն Տան ոգին տանում է գեղեցիկ իրերը: Ձեր ընծայով Դուք կբարիացնեք նրան, և նա կվերադարձնի այն, ինչ վերցրել է. կորած իրը շուտով կգտնվի:

Եթե, այնուամենայնիվ, մատանին կորում է, ապա չի կարելի գնել մեկ հատ, այլ պետք է փոխել նաև ամուսիններից մյուսի մատանին:

Երբեմն, սակայն, կորած մատանիները գտնվում են: Եթե նման բան պատահում է Ձեր մատանու հետ, պետք է միայն ուրախանալ. Նախ՝ Ձեր զարդը նորից Ձեզ մոտ է, և երկրորդ՝ այդպիսով այն պաշտպանել է Ձեզ դժբախտությունից:

Այ, իսկ եթե Ձեր ձեռքն է ընկել ուրիշի կորցրած մատանին, և Դուք չեք կարող ոչ մի կերպ այն վերադարձնել տիրոջը, ապա խորհուրդ է տրվում ընդհանրապես դրան ձեռք չտալ և չփորձել, որպեսզի պատահաբար «չապրեք» ուրիշի կյանքը:

Զգույշ եղեք հմայիլ զարդերի հետ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս