Բաժիններ՝

Ստամբուլի ահաբեկչության ժամանակ սպանվել է 41 մարդ, 13-ը՝ օտարերկրացի

Հայտնի է դարձել Ստամբուլի Աթաթուրքի միջազգային օդանավակայանի ահաբեկչության զոհերի մեծ մասի ինքնությունը:

Ինչպես հայտնում է թուրքական Milliyet թերթը, սպանվել է 43 մարդ: Ցուցակում ներկայացված է 36 մարդու անուն:

4 մարդու ինքնությունը պարզվում է: Հաղորդագրության մեջ ասվում է, որ բացի այդ՝ դեպքի վայրում հայտնաբերվել է 3 մարդու մարմնամասեր: Ենթադրվում է, որ դրանք պատկանում են ահաբեկչությունը կազմակերպած մահապարտներին:

Սպանված 13 օտարերկրյա քաղաքացիներից 5-ը Սաուդյան Արաբիայի քաղաքացի է, 2-ը՝ Իրաքի, 1-ը՝ Հորդանանի, 1-ը՝ Չինաստանի, 1-ը՝ Թունիսի, 1-ը՝ Ուզբեկստանի, 1-ը՝ Ուկրաինայի և 1-ը՝ Իրանի:

Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ 239 վիրավորներից 109-ն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից:

3f431deb01b8feda95c6b1ae259ac24d

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս