Բաժիններ՝

Բելլա Հադիդը դարձել է Dior-ի նոր դեմքը

Ամերիկուհի մոդել Բելլա Հադիդը դարձել է Dior ֆրանսիական նորաձեւության տան նոր դեմքը: Նա կմասնակցի բրենդի շրջագայության հավաքածուի ցուցադրությանը, իսկ այնուհետեւ կնկարահանվի Dior Makeup Live with Bella Hadid հոլովակների շարքում: Դրանցից մեկը կնկարահանեն ցուցադրության կուլիսներում: Նկարահանումներին մասնակցելու է կրեատիվ տնօրեն, դիմահարդարման համար պատասխանատու Փիթեր Ֆիլիպսը:

Christian Dior ֆրանսիական նորաձեւության տունը հիմնադրվել է 1946 թվականին մոդելագործ Քրիստիան Դիորի կողմից: Ժամանակի հետ այդ բրենդի ներքո սկսել է թողարկվել ոչ միայն կանանց ու տղամարդկանց համար նախատեսված հագուստ, կոշիկ եւ պարֆյումերիա, այլեւ դեկորատիվ կոսմետիկա, ինչպես նաեւ մաշկի խնամքի միջոցներ, ժամացույցներ, ոսկերչական իրեր: 2016 թվականին Dior-ը թողարկել է Milky Dots կոսմետիկայի շարքը, որը նվիրված էր կաթնային կոկտեյլներին:

Նորաձեւության տան ոսկերչական ուղղությունը գլխավորում է զարդերի դիզայներ Վիկտորյա դե Կաստելլանը: Նոյեմբերին Rose des vents հավաքածուի դեմքը դարձել է բրիտանացի դերասան Էմիլիա Քլարկը, ով հայտնի է «Գահերի խաղը» սերիալից, որում նա խաղացել է Դեյեներիս Տարգարիենի դերը:

Բելլա Հադիդը մյուս հայտնի մոդելի՝ Ջիջի Հադիդի կրտսեր քույրն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս