Բաժիններ՝

Յուրաքանչյուր հինգերորդ ամերիկացին Ռուսաստանին լուրջ սպառնալիք է համարում իր երկրի համար. CNN

Մոտավորապես յուրաքանչյուր հինգերորդ ամերիկացին կարծում է, որ Ռուսաստանը լուրջ սպառնալիք է ներկայացնում իր երկրի համար: Այս մասին են վկայում սոցիոլոգիական հարցման արդյունքները, որ անցկացրել են CNN հեռուստաալիքն ու ORC հետազոտական ծառայությունը:

Հարցախույզին մասնակցածներին առաջարկվել է պատասխանել հարցի, թե արդյոք որ երկիրն է ամենից շատ վտանգավոր ԱՄՆ-ի համար՝ Ռուսաստա՞նը, Չինաստա՞նը, Իրա՞նը, Հյուսիսային Կորեա՞ն, թե՞ ԴԱԻՇ-ը: Առաջարկվել են պատասխանի 4 տարբերակներ՝ «լուրջ սպառնալիք», «չափավոր լուրջ սպառնալիք», «ոչ մեծ սպառնալիք», «բացարձակապես սպառնալիք չէ»:

Հարցման մասնակիցների 21 տոկոսը վստահ է, որ Ռուսաստանը ԱՄՆ-ի համար «լուրջ սպառնալիք» է, 40 տոկոսն այդ սպառնալիքը համարում է «չափավոր», 22 տոկոսը՝ «ոչ ﬔծ սպառնալիք»: 15 տոկոսը կարծում է, որ ՌԴ-ի կողﬕց ԱՄՆ-ին ընդհանրապես վտանգ չի սպառնում: Հարցվածների 1%-ը չի կարողացել ընդհանրապես պատասխանել հարցին:

Ամերիկացիներին առավել շատ անհանգստացնում է ԴԱԻՇ-ը: Խմբավորման կողﬕց վտանգի աﬔնաբարձր աստիճանը նշել է հարցվածների 73 տոկոսը: Չինաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի կողմից ԱՄՆ-ի համար «լուրջ սպառնալիք» է տեսնում հարցման մասնակիցների համապատասխանաբար 24 տոկոսը, 43 տոկոսը և 43 տոկոսը:

Չինաստանի կողմից վտանգ չի տեսնում հարցվածների 16 տոկոսը, Իրանի կողմից՝ 9 տոկոսը, Հյուսիսային Կորեայի կողմից՝ 11 տոկոսը:
Հարցումն անցկացվել է ապրիլի 28-ից մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Հարցմանը մասնակցել է 1000 ամերիկացի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս